Вторник, 23.04.2024, 18:02
Приветствую Вас Гость | RSS
Главная Регистрация Вход
ПОМОГИТЕ!


Меню сайта

Категории раздела
Новости [182]
Аналитика [493]
Документы [9]
Геноцид [39]
Карабах [104]
История [90]
Это было... [73]
Интервью [74]
ГАЛЕРЕЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ ЛЖИ,ЛИЦЕМЕРИЯ И АГРЕССИИ [56]
АРМЕНИЯ - Я ЛЮБЛЮ ТЕБЯ! [103]

Наши баннеры


Коды баннеров

Друзья сайта




Армянский музыкальный портал



Видео трансляции
СПОРТ
СПОРТ

TV ONLINE
TV ARM ru (смотреть здесь)
TV ARM ru (перейти на сайт)
Yerkir Media
Voice of America: Armenian
Armenian-Russian Network

Радио-онлай
Онлайн радио Радио Ван


Armenia


Армянское радио Stver


Hairenik Radio

ЗАКОНОДАТЕЛЬСТВО
Законы РА

Постановления НС


Ссылки
Официальный сайт Президента Армении

Правительство Республики Армения

Официальный сайт Национального Собрания РА

Официальный сайт Президента НКР

Правительство Нагорно-Карабахской Республики

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » 2010 » Сентябрь » 17 » Արցախի երկնքում պարբերաբար հայտնվում են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներ
03:06
Արցախի երկնքում պարբերաբար հայտնվում են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներ

Այսօր տեղի է ունենացել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ «Հայկական զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի և Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների անխափան հետախուզական թռիչքների մասին» թեմայով։ Նիստին մասնակցել են Արցախյան ազատամարտի մասնակիցներ, նախկին զինվորականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Թեմայի վերաբերյալ ընթերցվել է զեկույց, որում, մասնավորապես, նշվում է. «Վերջին մեկ և կես ամսում հայկական զինված ուժերում տեղի են ունեցել մահվան ելքով դեպքեր, որոնք առաջացել են զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների, ինչպես նաև մարտական հերթապահության ժամանակ բավարար զգոնության բացակայության հետևանքով։ Հայկական զինված ուժերը այսօր, առավել քան երբևէ պետք է լինեն մարտունակ, զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունները պետք է խարխսված լինեն Հայրենիքի նկատմամբ պարտքի բարձր գիտակցման, հրամանատարների հրամանների անվերապահ կատարման և բարձր կարգապահության վրա։ Ցավոք, տեղի ունեցած դեպքերը խոսում են այլ իրականության մասին։ Օրվա հրամայականն է բանակի նկատմամբ իրականացնել իրապես հասարակական վերահսկողություն, որը կանխարգելիչ միջոց կարող է հանդիսանալ նման դեպքերը բացառելու համար։ Շուրջ երկու ամիս Արցախի երկնքում պարբերաբար ճախրում են ադրբեջանական զինված ուժերին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռները, որոնք իրականացնում են տարածքի հետախուզում։ Առ այսօր ՀՀ զինված ուժերի լրատվական ծառայությունից չկա որևէ հաղորդագրություն այն մասին, որ ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու ինքնաթիռները թռչում են Արցախի տարածքի վրայով, թեև այդ փաստի մասին յուրաքանչյուրիս կարող է պատմել Արցախում բնակվող ցանկացած հայ։ Տեղեկատվություն չի տարածվում ոչ նրա համար, որ այդ փաստը հանդիսանում է պետական գաղտնիք, կամ այն կարող է ազդել ազգաբնակչության և զինված ուժերի անձնակազմի բարոյա–հոգեբանական վիճակի վրա, այլ այն պատճառով, որ այդ ինքնաթիռներին, չեն կարողանում խփել ոչ հակաօդային պաշտպանության միջոցները, և ոչ էլ օդուժը։ Հակառակ պարագայում տեղեկատվական եթերը այդ պահին կլցվեր ադրբեջանական հերթական ագրեսիան կանխելու և արժանի հակահարված տալու մասին համապատասխան տեղեկատվությամբ։ Հանրությանը իրազեկենք, որ Hermes-450 անվանումը կրող անօդաչու ինքնաթիռները Ադրբեջանը գնել է Իսրայելից դեռևս 2008թ.–ին, իսկ 2009թ. սեպտեմբերին իսրայելական Elbit Systems ֆիրման Ադրբեջանում համատեղ սկսել է իրականացնել անօդաչու ինքնաթիռների արտադրություն։ Այն, որ այդ ինքնաթիռները վաղ թե ուշ թռչելու էին և իրականացնելու էին առայժմ հետախուզական թռիչքներ, ակնհայտ է բոլորին, սակայն ինչո՞ւ առ այսօր հայկական զինված ուժերը պատրաստ չեն եղել չեզոքացնելու այդ վտանգը։ Սա հարց է, որի պատասխանը միգուցե հայտնի է միայն պատկան անձանց և կառույցներին։ Տեռորիզմի դեմ իբր պայքարող Իսրայելը այսօր զինում է Ադրբեջանին նորագույն զինատեսակներով։ Նա օգնում է օկուպացիոն մի ռեժիմի, որն ինքն է հանդիսանում տեռորիզմը հովանավորող պետություն։ Հիշենք, թեկուզ այն փաստը, որ ռուս–չեչենական երկու պատերազմների տարիներին ինչ նպատակի համար էին օգտագործվում Ադրբեջանի տարածքը, բուժական հաստատությունները, զենքի և զինամթերքի պահեստները, արտասահմանյան զինվորական և կրոնական հրահանգիչները։ Առ այսօր Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է այդ երկրի տարածքում բնակվող մի շարք բնիկ ժողովուրդների՝ թաթերի, թալիշների, լեզգիների, քրդերի համար բանտ։ Նրանց ազատատենչ և լավագույն զավակների նկատմամբ իրականացվում են բռնություններ և խոշտանգումներ, առավել ակտիվներին ֆիզիկապես ոչնչացնում են։ Ինչպես ասում են՝ «նմանը նմանին է գտնում»։ Զինվելը, այլոց ահաբեկելը, ուրիշի եղածը զավթելը Ադրբեջանի և իր դաշնակիցների գործելաոճն են։ Մեր գործը Հայրենիքը պաշտպանելն է, ազատագրված տարածքները բնակեցնելը, միակամ լինելը։ Հայ–ռուսական վերջին ռազմական համաձայնագիրը ցավոք, մեզանում ներկայացվում է արհեստականորեն ուռճեցված։ Մեր անվտանգությունն արդեն իսկ ապահովված է, բարձրաձայնում են անիրազեկները։ Իսկ այդ ընթացքում մեր երկրի սահմաններն անպատիժ խախտում են թշնամու անօդաչու ինքնաթիռները։ Մեր երկրի կորուստների պատմությունը մեզ հաճախ տվել է դասեր, որոնք մենք վատ ենք ուսանել։ Ցավալի պարտություններ չկրելու համար հույսը առաջին հերթին մեզ վրա պետք է դնել։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ հայ ժողովուրդն ու զինված ուժերն են իրական երաշխիքը Հայաստանի Անկախության և պատվարը անվտանգության համար։ Այլոք ընդամենը օժանդակող են իրենց շահերից ելնելով, և ոչ ավելին։ Իսկ որ Ադրբեջանը իրապես պատրաստվում է պատերազմի և անհրաժեշտ պահին կսկսի ռազմական գործողություններ, թող որևէ մեկը չկասկածի։ Ասածի լավագույն հիմնավորումները տվել է Հայաստանի զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած, հայտնի զորահրամանատար, գեներա–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը, վերջերս «Երկրամաս» թերթին և «Անալիտիկոն» ամսագրին տված ընդարձակ հարցազրույցում։Միակ երաշխիքը պատերազմի չվերսկսման համար իրական մարտունակ, սպառազեն հայկական զինված ուժերն են և սեփական ուժերի ու պետական կառույցների նկատմամբ հավատով լցված հայ ժողովուրդը։

http://www.natnews.info

Категория: Аналитика | Просмотров: 766 | Добавил: ANA | Рейтинг: 0.0/0
Share |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
АРМЯНСКИЙ ХЛЕБ

Календарь
«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Поиск

АРМ.КЛАВИАТУРА

АРМ.ФИЛЬМЫ ОНЛАЙН

АРМЯНСКАЯ КУХНЯ

Читаем

Скачай книгу

ПРИГЛАШАЮ ПОСЕТИТЬ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!






Архив записей

Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz