Четверг, 18.04.2024, 17:36
Приветствую Вас Гость | RSS
Главная Армения и Арцах Регистрация Вход
ПОМОГИТЕ!


Меню сайта

Категории раздела
Самоучители [10]
Разговорники [0]
Словари [1]

Наши баннеры


Коды баннеров

Друзья сайта




Армянский музыкальный портал



Видео трансляции
СПОРТ
СПОРТ

TV ONLINE
TV ARM ru (смотреть здесь)
TV ARM ru (перейти на сайт)
Yerkir Media
Voice of America: Armenian
Armenian-Russian Network

Радио-онлай
Онлайн радио Радио Ван


Armenia


Армянское радио Stver


Hairenik Radio

ЗАКОНОДАТЕЛЬСТВО
Законы РА

Постановления НС


Ссылки
Официальный сайт Президента Армении

Правительство Республики Армения

Официальный сайт Национального Собрания РА

Официальный сайт Президента НКР

Правительство Нагорно-Карабахской Республики

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Статьи » Армянский язык » Самоучители

Самоучитель армянского языка.Автор: Л. Максудян, М.Киракосян ч. 9
Текст.
ՄԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԸ
Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան եզրին, Մեծ և Փոքր Մասիսների դիմաց փռված է Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, որն ունի մեկ միլիոնից ավելի բնակչություն:
Երևանն աշխարհի հնագոյն քաղաքներից է: Մեր թվականությունից առաջ 782 թվականին Արգիշտի Աոաջին թագավորն այժմյան Երևանի տարածքի հարավ-արևելյան կողմում հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը՝ այդ մասին թողնելով սեպագիր արձանագրություն:
Երկար դարեր հողի տակ մնալուց հետո արձանագրությունը լույս աշխարհ եկավ 1950 թվականին՝ Արինբերդի պեղումների ժամանակ: Այդ արձանագրությունը Երևանի ծննդյան վկայականն է: Պեղումների վայրում կառուցվեց "Էրեբունի” թանգարանը, որտեղ պահվում են պեղումների ժամանակ հայտնաբերված հետաքրքիր ցուցանմուշները: 
2018 թվականին նշվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակը:
Երևանը զբաղեցնում է 230 քառակուսի կիլոմետր տարածություն: Կլիման արևոտ է ու չոր, գարունը կարճատև է, իսկ շոգ ամառը տևում է գրեթե 4 ամիս: Սքանչելի է Երևանի մեղմ ու արևաշող "ոսկե աշունը”:
Երևանի պատմությունը վերելքների ու վայրէջքների պատմություն է:
Երևանը մեր հանրապետության նաև կրթական ու մշակութային կենտրոնն է: Նա ունի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ կրթություն են ստանում հազարավոր պատանիներ ու աղջիկներ:
Այսօրվա Երևանն ունի բազմաթիվ գեղեցիկ հրապարակներ ու լայն պողոտաներ, հիանալի ժամանակակից կառույցներ:
Արևաշող ու վարդագույն Երևանը շարունակում է իր վերելքի ուղին՝ հաստատելով հայ ժողովրդի վերածնունդը:
Словарь 
հյուսիս արևելյան եզրին— на северо-восточном конце,на северо-восточной окраине 
Մեծ և Փոքր Մասիսների դիմաց — напротив Большого и 
Малого Масисов 
փռված է— расстилается 
մեկ միլիոնից ավելի— больше одного миллиона 
մեր թվարկությունից առաջ— до нашей эры 
հարավ-արևելյան կողմում— на юго-восточной стороне 
բերդաքաղաք— город-крепость 
արձանագրություն— надпись 
երկար դարեր— долгие годы (века) 
լույս աշխարհ եկավ— явился, появился на белый свет 
հայտնաբերված— выявленные (найденные)
ցուցանմուշներըэкспонаты 
տասնյակ... ինստիտուտներ— десятки ...институтов 
մշակութային կենտրոն— культурный центр 
այլ... օջախներ— другие ...очаги 
Ответьте на вопросы:
Որտե՞ղ է գտնվում Երևանը: Որքա՞ն է Երևանի բնակչությունը: Արգիշտի Աոաջին թագավորը ե՞րբ հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը: Ինչի՞ մասին է վկայում Արգիշտիի սեպագիր արձանագրությունը: Արգիշտիի արձանագրությանը ե՞րբ հայտնաբերվեց /լույս աշխարհ եկավ/:
Որտե՞ղ կառուցվեց "Էրեբունի” թանգարանը: Ե՞րբ նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Քանի՞ քառակուսի կիլոմետր է Երևանի տարածքը: Ինչպիսի՞ն է Երևանի կլիման: Որքա՞ն է տևում Երևանի ամառը: Ինչպիսի՞ն է Երևանի աշունը: Կրթական ու մշակութային ի՞նչ օջախներ կան Երևանում:
ՏԵՔՍՏԵՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ 
ՕՄԱՐ ԽԱՑԱՄԻ ՎԵՃԸ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ 
լեգենդ
Օմար Խայամը, Խորասանի վշտահար բանաստեղծը, ոսկեղեն նարգիզների մեջ նստած՝ աշխարհի ունայնությանը մոռանալու համար, կավե գավաթից գինի էր խմում:
Այդ միջոցին բարձրացավ հանկարծ մի սատանի քամի, որ իր պոչի վրա ցցված պտույտ-պտույտ գալով, խելագարի պես այս ու այն կողմն էր վազվզում, ձեռն ընկածը քշում, ջարդում, կոտորում:
Մեկ էլ թշնամու պես արշավեց խեղճ Խայամի վրա,անտհս փեշերով տվեց՝ վայր ձգեց գինու գավաթը, գինին թափվեց հողի վրա:
Հետո խելառ ու յար քամին՝ թևերը թափահարելով, սինլքորի նման սուլելով, շվշվացնելով փախավ, թռավ հեռուները...
Խայամը մեկ զայրացած նայում էր հեռացող քամու հետևից, մեկ ափսոսանքով նայում էր կենսաբաշխ կարմիր հեղուկին, որ ծարավ գետինը ծծեց մի վայրկյանում, թունդ հարբեցողի պես:
Ապա աչքերը ձգեց կապուտակ երկնքին, և այսպես ասաց Օմար Խայամը, Խորասանի վարդերի տխուր բլբուլը. 
Իմ վառ գինու գավաթն հողե Դու կոտրեցիր, աստված իմ. Ուրախության դուռն իմ առաջ Դու գոցեցիր, աստված իմ: 
Թող բերանը լցվի հողով, Որը խմեց իմ գինին: Ի՞նչ արեցիր, մի՞ թե դու էլ Թունդ հարբած ես, աստված իմ:
Եվ աստծուն լսելի եղավ Խայամի տրտունջն ու հանդիմանությունը: Բարկացավ աստված, սաստիկ բարկացավ, որ մի հողեղեն հանդգնում է այսպիսի բերան բանալ:
Եվ պատժեց աստված Խայամին՝ բանաստեղծի բերանը ծռվեց, լեզուն կարկամեց: Էլ չէր կարողանում խոսել Խայամը, ունայնության քաղցրախոս բլբուլը:
Երբ անցավ մի փոքր ժամանակ՝ զգաստացավ Խայամը, տեսավ ծանր պատիժը, զղջաց և դարձավ այսպես թոթովեց դեպի աստված. 
Աշխարհիս մեջ մեղք չը գործած, 
Ով կա, ասա, աստված իմ. 
Եվ նա, որը չի մեղանչում, 
Ինչպես կապրի աստված իմ:\ 
Թե վատ անեմ, թե վատ խոսեմ, Դու էլ ինձ վատ պատիժ տաս, Ուրեմն հ՞նչ է իմ և քո մեջ Տարբերությունն, իմ աստված...
Եվ աստծուն նորից լսելի եղավ Խայամի զղջումն ու իմաստալից խոսքը, զարմացավ, թե ինչպե՞ս մի հողեղեն կարող է այդպես խելացի խոսել: Ամաչեց ինքն իր մեջ և ներեց բանաստեղծին, վերստին շնորհելով երան և ծիրանի գինի, և ավելի իմաստուն լեզու:
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ
Երեք ընկեր անտառի միջով միասին ճանապարհ էին գնում: Դրանից մի քանի օր առաջ այնտեղ զարհուրելի փոթորիկը կտրատել և արմատախիլ էր արել բազմաթիվ ծառեր: Հենց նույն ճանապարհի վրա մի քանի հսկա կաղնիներ էին ընկած: Բայց նրանցից ոչ հեռու, միմյանց մոտ կանգնած էին երկու փոքրիկ ծառ:
Ընկերներին սաստիկ զարմացրեց այն, որ փոթորիկն այդքան մեծամեծ ծառեր տապալելուց հետո այդ երկուսին անվնաս էր թողել:
-Մոտ գնանք և տեսնենք ՝ իեչու՞մն է դրա գաղտնիքը, -ասաց ընկերներից մեկը:
Մոտեցան և սկսեցին նայել: Միայն այստեղ նրանք նկատեցին, որ այդ փոքրիկ ծառերի արմատներն այնպես պինդ էին հյուսվել միմյանց հետ, որ ոչ մի փոթորիկ չէր կարող խորտակել:
-Տեսնու՞մ ես, — ասաց մյուսը,— թե որքան մեծ նշանակություն ունի մտերմությունն ու բարեկամությունը:
Միայնակ մարդը, որքան էլ ուժեղ լինի նա կընկճվի դժբախտության առաջ: Իսկ այն մարդը, որ ունի հավատարիմ ընկեր ու բարեկամ շատ թշվառությունների կդիմադրի:
Ստ. ԶՈՐՅԱՆ ՊԱՊՍ
Ամառն ինչպես անցավ ես էլ չիմացա: Օգոստոսի վերջն էր արդեն, և ես պատրաստվում էի քաղաք գնալու: Մի քանի օրից հետո դասերը պիտի սկսվեին:
Երեկո էր, ձին կանգնած էր դռանը: Եղբայրս խուրջիններն էր կապում, մայրս, քույրս, տանեցիները թափվել էին դուրս և պտտվում էին ձիու ու խուրջինների շուրջը:
Միայն ծերունի պապս էր, որ երկար չիբուխը բերանին ՝ կանգնել և տխուր ու մտածկոտ նայում էր ինձ: 
Չգիտեմ ինչու, սիրտս հանկարծ ցավեց, ես մոտեցա նրան: 
-Ի՞նչ ես մտածում, պապի, -հարցրի ես: 
-Ներս արի, որդի,— ասաց նա ու տուն մտավ:
Դուռը կամաց ծածկեց, մոտեցավ ինձ ու ծոցից հանեց մի ահագին մեծ թաշկինակ: Դողդոջուն ձեռքերով արձակեց թաշկինակի կապը և նրա մեջ ծալած թղթադրամը տվեց ձեռքս: 
— Առ, պետք, կգա: 
Հետո մի անգամ էլ քաշեց չիբուխը և ավելացրեց.
-Նորից ես գնում, որդի: Գնաս բարով: Գարուն կգա, դու էլի կգաս, իսկ ինձ, ով գիտի, կտեսնես, թե էլ չես տեսնի: Իմ օրերը հաշվված են, քո կյանքը դեռ նոր է սկսվում... Երկար ապրես, որդի, ուրախ ու երջանիկ:
Երկու բան լավ պահիր միտքդ, միշտ լավություն արա ուրիշին, որ սիրտդ ուրախ լինի: Մեկ էլ լավ աշխատիր, որ լավ ապրես, ուրիշի ձեռքին չնայես:
Հետո նորից նայեց ինձ, ճակատս համբուրեց ու բարի ճանապարհ ասաց:
Չգիտեմ ինչու, լացը խեղդում էր կոկորդս: Կարծես երեկ լիներ, այնպես պարզ հիշում եմ նրա ազնիվ ու բարի դեմքը, նրա դողդոջուն ձեռքերը, նրա խրոխտ ձայնը:
Երբ դուրս եկա սենյակից, արդեն ձիս պատրաստ էր, համբուրվեցի բոլորի հետ, և ես ու մեծ եղբայրս հեծանք ձիերը: Քիչ հետո մտանք ձորը...
Այդ էր: Էլ պապիս չտեսա: Աշնանը մեռել էր: Ես շատ ուշ իմացա, ինձնից թաքցրել էին:
Վ. ԱՐԱՄՅԱՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ծարավել, ջուր էինք ուզում, դրա համար էլ մեր ավտոբուսը կանգ առավ առաջին հանդիպած գյուղի մոտ: Փողոցի հակառակ կողմում, մի այգու մուտքի առջև, մեղմիկ խոխոջյունով թափվում էր ծորակի ջուրը: Մի ճերմակ հորթուկ խմում էր այդ ջրից: Մենք վազեցինք դեպի ջուրը, բայց դեռ ծորակին չհասած, մեզ կանգնեցրեց այգու տիրուհին՝ մի տարեց գերմանուհի:
՝ Այդ ջրից չխմենք, դա հորթի ջուրն է, -ասաց նա, — եկեք, ես ձեզ ուրիշ ջուր կտամ:
Կինը մեզ աոաջնորդեց այգին: Այնտեղ ուրիշ ծորակ կար. խմեցինք, հագեցանք: Մենք շնորհակալություն հայտնեցինք և ուզում էինք հեռանալ, երբ նա ցանկացավ իմանալ մեր ով լինելը: Մենք պատասխանեցինք, որ հայ ենք, Երևանից: Լսելով մեր պատասխանը՝ նրա դեմքը միանգամից փոխվեց, ուրախությունից պայծառացան աչքերը:
-Խնդրում եմ, սպասեք մի փոքր, -ասաց նա, — հիմա իմ որդին պիտի գա: Աստված իմ, որքան կուրախանա իմ Հանսը, ձեզ այստեղ տեսնելով: Նա հայերին շատ է սիրում: Այստեղ երան բոլորն ասում են " Հայ Հանսը”:
Կինը մեզ տուն հրավիրեց և առաջնորդեց մի սենյակ :Մի պահ մենք քարացած մնացինք շեմի վրա: Լուսավոր, մեծ սենյակի բոլոր պատերն էլ ծածկված էին Երևանի տեսարաններով: Մի քանի տեղից մեզ էին նայում հպարտ Մասիսները, մեր բարդիները, Հաղթանակի կամուրջը, Մատենադարանը, փողոցները: Ամեն ինչ այստեղ 
Երևանն էր հիշեցնում:
Դրսում երևաց Հանսը: Մայրը շտապ ընդառաջ գնաց որդուն: Մեկ րոպե չանցած Հանսը թափով ընկավ սենյակ և նետվեց մուտքի մոտ կանգնած առաջին մարդու գիրկը: Նա արտասվում էր, շուրթերը դողում էին: Արտասվում էր և մայրը: Տեսարանը հուզիչ էր:
Քիչ հետո պարտեզում, խնձորենու ստվերում նստած, մենք լսում էինք Հանսի պատմությունը.
և Պատերազմի հենց առաջին օրերից հայրիկիս ու եղբայրներիս ուղարկեցին ռազմաճակատ: Երկու տարի հետո էլ ինձ տարան: Մեր տունը դատարկվեց: Հայրս և եղբայրներս այլևս չվերադարձան: Ես գերի ընկա և որպես գերի եղա Երևանում: Աշխատում էի Հաղթանակի կամրջի շինարարության վրա: Մկզբում ինձ ամեն ինչ խորթ էր թվում՝ երկիրը, մարդիկ: 
Բայց ձմռան մի ցուրտ օր ես հայ դարձա:
Մառը քամին փչում էր Արայի լեռից, լցվում Զանգվի ձորր, պտույտներ գործում ու ոռնում կամրջի կամարների տակ: Ես փորձում էի կրակ անել, տաքացնել անզգայացած ոտքերս: Քրքրված կոշիկներիս մեջ երանք ուռել էին, կապտել: Ես ցավից արտասվում էի: Այդ պահին մի ծեր մարդ հայտնվեց կամրջի անկյունին: Եկավ, նայեց ինձ, պպզեց դիմացս: Նա ինչ որ բան ասաց, բայց ես ոչինչ չհասկացա: Հետո նստեց փայտի կտորի վրա, կռացավ, հանեց կոշիկները և մեկնեց ինձ: Ես բնազդով հրաժարվեցի: Նա ստիպեց վերցնել. վերցրեցի: Ստիպեց հագնել, ես հագա: Ծերունին նայեց ինձ, հետո ժպտաց հայրաբար և բոբիկ ոտքերով հեռացավ: Ես ձայն տվեցի, խնդրեցի, որ գոնե իր անունն ասի, բայց նա ոչինչ չասաց: Նա գնաց: Գնաց, բայց ես իմացա նրա անունը: Նրա անունը Հայ Էր:
Հանսը լռեց: Լուռ Էինք և մենք: Հետո վեր կացավ և բերեց մի զույգ հնամաշ կոշիկներ: Դրանք հայ ծերունու կոշիկներն Էին, որոնց այնպես խնամքով պահում Էր նա:
Մենք նրանցից բաժանվեցինք հարազատների նման: Մայրը արտասվում Էր: Արցունքի կաթիլներ կային և Հանսի աչքերում: 
ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ՁԻՆ
Մի անգամ Դավիթ-Բեկը Հալիձորի իր բերդն էր բարձրանում: Երկու օր առաջ կատաղի կովում սպանվել էր ձին, և հիմա նա ոտքով էր գնում: Ձորը գարդարող պարտեզներով անցնելիս տեսավ երկու տղաների, որոնք վիճում էին իրար հետ և իր անունը տալիս: Նստեց մի քարի վրա և ականջ դրեց: Տղաներից մեկն ասում էր, պնդում էր, թե Դավիթ-Բեկն իր ձին պիտի հավանի, իսկ մյուսը, որ նրանից երկու տարով փոքր էր, թե Զանգեզուրի մեջ իրենց ձիու նմանը չի ճարվի:
o Մեր ձին այծյամի կաթով ենք սնել, ինչպիսի ծերպերով ասես
չի թռցնի նա Դավիթ-Բեկին,— ասում էր մեծ տղան:
o Իսկ մենք փոքրուց մեր ձիուն առյուծի կաթ ենք խմեցրել, որ
պեսզի Դավիթ-Բեկը նրան հեծած առյուծի պես հարձակվի թշնա
միների վրա,— հպարտանում էր նրա ընկերը:
Հանկարծ տեսնելով քարի վրա նստած մի ճամփորդի՝ տղաները մոտեցան:
-Ինչ լավ եղավ, որ քեզ հանդիպեցի, քեռի,— ասաց մեծ տղան և հարցրեց.— Դավիթ-Բեկը ո՞ր ձին կհավանի՝ այծյամի կաթով սնվածը, թե՞ առյուծի:
"Քեռին” ժպտաց և, չուզենալով կոտրել նրանցից ոչ մեկի սիր-տը,ասաց.
-Նա երկուսն էլ կհավանի, քանզի այծյամի պես ժայռերի վրայով կթռչի և առյուծի պես թշնամիների վրա կհարձակվի: 
Տղաները շատ ուրախացան: Բայց մեծը ասաց պարծենալով. 
-Մենք մեր ձին պետք է նվեր տանք Դավիթ-Բեկին:
-Իմ հայրիկն էլ ասում է, թե ինքը իր ձին կնվիրի Դավիթ-Բեկին, եթե իրեն էլ վերցնի իր բանակի մեջ: 
Մեր ընկերը ծիծաղեց այս խոսքերի վրա:
-Ինչու՞ ես ծիծաղում,— բարկացավ փոքրը, — ի՞նչ անենք, որ հայրս կույր է, հրացանով չի կարող կրակել, բայց նա կարող է գռռալ և շփոթեցնել թշնամուն: Քեռի, ինչ կասես՝ Դավիթ-Բեկը հայրիկիս իր զորքի մեջ կվերցնի": 
-Անպատճառ կվերցնի, տղաս, -ասաց Դավիթ-Բեկը և համբու
րեց տղայի ճակատը: 
Ալեքսանդր ՇԻՐՎԱՆԶԱԴԵ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ Մեր քաղաքը 
Նախ ասեմ, թե ով եմ ես:
Անդրկովկասի մի անկյունում կա մի քաղաք, անունը՝ Շամախի կամ Շիրվան: Ահ, հրաշալի է այդ քաղաքի բնությանը:
Այնտեղ երկինքը կապույտ է, ինչպես փիրուզե, երկիրը՝ բույսերով, ծաղիկներով փարթամ, ինչպես մի սքանչելի պարտեզ: Այնտեղ ձմռանը եղանակը մեղմ է, դուրեկան, ոչ մի քամի, ոչ փոթորիկ: Իսկ գարնանը և ամռանը բարձրագագաթ ծառերի վրա գիշեր-ցերեկ երգում են անթիվ սոխակներ:
Եվ ինչ համեղ մրգեր կան այնտեղ, եթե գիտենաք, ինչ հոտավետ պտուղներ:
Սուտ չի լինի, եթե ասեմ, որ այդ քաղաքը երկրային դրախտ կլիներ, եթե չունենար մի մեծ դժբախտություն, այն է՝ երկրաշարժը:
Բայց չնայելով սրան, մարդիկ այնտեղ էլի ուրախ են, զվարթ: Նրանք սրախոս են, սիրում են կատակներ անել, զվարճանալ: Հարուստ չեն, բայց ինչ-որ ունեն, նրանով գոհ են և պառավ կանանց պես չեն տրտնջում: Բարի մարդիկ են, շատ հյուրասեր, շատ բարեկամասեր: Բայց, մեր մեջ ասած, մի քիչ շատախոս են ու պարծենկոտ:
Ահա այս պստիկ և աննշան քաղաքում եմ ծնվել ես սրանից հիսուներկու և կես տարի առաջ, մի գարնանային գիշեր: 
Իմ ծնողները
Իմ հոր անունն էր Մինաս: Նա մի շատ բարձրահասակ մարդ էր, խոժոռ դեմքով, թանձր, շիկագույն բեղերով, որ միշտ ծածկված էին պահում նրա սեղմված բերանը:
Օ, ես այժմ էլ եմ հիշում նրա խոր ընկած կապույտ աչքերը, որոնք թավ ունքերի տակից կայծեր էին արձակում բարկության միջոցներին: 
Մորս անունն էր Օվսաննա: 
Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր, գեղեցիկ դեմ—
քով և թանձր ու գանգուր մազերով: Քաղաքում նրան անվանում էին "Սիրուն Սոնա”: 
Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարք ու 
բարքով:
Որքաե մայրս մեղմ էր ու հեզ, այնքան հայրս խստաբարո էր ու հպարտ: Այդ մարդը քիչ էր ժպտում, ավելի քիչ ծիծաղում: Բայց ազնիվ էր, արդարասեր, ճշմարտախոս: Երբեք սուտ չէր խոսում և ատելով ատում էր սուտ խոսողներին: Ոչ ոքից չէր վախենում և ատում էր վախկոտներին, քանի-քանի անգամ ավազակների է հանդիպել և նրանց հետ հրացանաձգություն ունեցել: Եվ չնայելով իր արկածային կյանքին՝ նա ապրեց ութսունհինգ տարի: 
Նա ինձ միշտ ասում էր.
— Էյ, Ալեքսանդր, կյանքում շատ անգամ փորձանքի կհանդիպես, չհատվես: Թշնամիներ կունենաս, զգույշ կաց, բայց մի վախենար: Բարեկամներ կունենաս, հավատարիմ եղիր նրանց, պահանջիր, որ նրանք էլ հավատարիմ լինեն քեզ: Սուտ չխոսես, բայց տես, որ ստախոսների հետ էլ գործ կունենաս, չխաբվես:
Թե հայրս և թե մայրս գրել-կարդալ չգիտեին: Բայց երկուսն էլ զգում էին, որ գրել-կարդալը լավ բան է:
Հայրս ժամանակ չուներ ինձնով զբաղվելու: Մայրս էր մեծ մասամբ հոգում իմ մասին: Եվ ես, ուղիղն ասած,նրան եմ պարտական, որ այսօր գրել-կարդալ գիտեմ: 
Ուսումնարան 
Յոթ տարեկան էի, երբ մայրս ինձ տվեց ուսումնարան:
Ես միջակ մանուկ էի, ոչ անշնորհք, ոչ էլ շնորհքով: Աշխատավոր չէի, բայց շատ էլ ծույլ չէի: Էհ, ձեզ նման մի բան էի: Բայց ներողություն, կարելի է դուք ինձնից լավ եք: 
Տա աստված:
Ես շատ միամիտ տղա էի: Հա, քանի միտս է պատմեմ ձեզ իմ միամտության մասին մի զվարճալի դեպք:
Մի օր ուսուցիչս, որին Սարգիս վարժապետ էին կոչում, ինձ վրա բարկացավ: Դասս լավ չէի պատրաստել: Նա ականջս մի լավ քաշեց, հետո բաց արավ դասագիրքը և ցույց տալով դասս, ասաց. 
— Տես, վաղը այստեղից մինչև այնտեղ ջուր կանես: 
— Շատ լավ, վարժապետ, ջուր կանեմ, — պատասխանեցի ես:
Մեր փողոցից ոչ հեռու կար մի աղբյուր: Մյուս օրը դասագիրքս տարա պահեցի նրա տակ այնքան, որ բոլորովին ջուր դարձավ:
Բերի ուսումնարան և հպարտ-հպարտ ցույց տվեցի վարժապետես:
Մարգիս վարժապետը առաջ մի կուշտ ծիծաղեց: Բոլոր աշակերտներն էլ ծիծաղեցին: Ես ապուշ-ապուշ նայեցի սրա-նրա երեսին:
Հանկարծ Մարգիս վարժապետը կատաղեց: Նա հրամայեց բաց անել առաջ մի, հետո մյուս ձեռքիս ափը և սկսեց քանոնով տուր թե որ կտաս:
Լավ էր, որ քանոնի տափակ կողմով էր զարկում և ոչ սուր կողմով: 
Այնուամենայնիվ, ձեռքերս սաստիկ ցավեցին: Ես լաց եղա:
-Անիրավ,— ասաց Մարգիս վարժապետը,— ես քեզ երեկ ասացի, որ դասդ ջուր անես, այսինքն՝ անգիր անես ջրի պես, իսկ դու տարել ես գիրքդ թրջել ու բերել: Դե լավ, քիչ տզզա, դու դասագիրքդ ես ջուր արել, ես էլ քո աչքերը ջուր արի: Տես, մյուս անգամ ասածս լավ հասկացիր:
Եվ դուրս բերելով գրպանից մի մեծ թաշկինակ, սրբեց աչքերիս ջուրը, այսինքն՝ արտասուքը:
Երկար, շատ երկար ժամանակ աշակերտները չէին մոռանում իմ արածը և միշտ ծաղրում էին ինձ: 
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՅԻՆ ՈՒ ՏԱԿԱՌԱԳՈՐԾԸ 
ավանդություն
Տասներորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի մենակության մեջ նստած, ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը: Շեմին կանգնած էր մի օտարական: 
-Ներիր, բժիշկ,— ասաց նա,— որ այսպես անպատեհ ժամին քեզ 
անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան: Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարց ու փորձ անել նրա առողջության մասին: 
-Ես հիվանդ չեմ, բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու: 
-Պատրաստ եմ քեզ լսելու,— ասաց մեծ բժիշկը,— խոսիր: 
-Ասա ինձ, բժիշկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,— պատասխանեց Հերացին,— իմ բժշկությունը սեր է, սեր է դեպի մարդը: 
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է բժշկի պարտականությունը:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ, բժիշկ,— ասաց օտարականը,— ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ, խնդրեմ, հանուն հիվանդի դու կարո՞ղ ես ամեն ինչից զրկել քեզ: Կարո՞ղ ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարո՞ղ ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես, դու ընդունա՞կ ես մեկընդմիշտ ընդունելու, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը: 
Օտարականը շփոթվեց:
-Ես ... Ես ազնիվ մարդ եմ, բժիշկ,— ասաց նա,— և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է, ես կշարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ: 
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին.
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջովին նվիրված էր մարդկությանը, նորից խորասուզվեց իր ուսումնասիրության մեջ: 
Ա. ՎԱԳՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻՉԸ
Աշխարհում ամեն ինչ իր սկիզբն ու վախճանն ունի: Վերջացավ նաև այդ տարվա երկար ձմեռը, և սկսվեց գարունը:
Գարնանն առանձնապես սուր բուրմունք են արձակում փթթող ծառերը, թարմ կանաչը, աոաջին ծաղիկները, հերկած հողը:
Ղրիմում գարնանային այդ բոլոր բույրերին միանում է ծովի սուր և թարմ հոտը:
Հաճելի է այդպիսի օրերին անհոգ թափառել ծովափին և հավաքել ալիքների դուրս նետած գունավոր քարերը, կամ ընկերների հետ նստել տաք ավագի վրա և վիճել ու գուշակություններ անել, թե որտեղից է գալիս հեռու հորիզոնում երևացող նավը և կմտնի", արդյոք, իրենց ծովածոցը: 
Գարնանը լավ է ծովափին:
Բայց այժմ այդպիսի պահերի մասին Հովհաննեսը կարող է միայն հիշել: Փոքրիկ սրճարանի պատուհանից ծովը բոլորովին չի երևում: Միմիայն փոթորիկի ժամանակ այստեղ է հասնում նրա շառաչյունը:
Վաղուց սրճարանում ոչ մի արտասովոր բան չի պատահել: Ժամանակը ընթանում էր դանդաղ, և յուրաքանչյուր օր նման էր նախորդ օրվան, ինչպես երկվորյակները իրար:
Այդպես աննկատ և անուրախ, ամենօրյա հոգսերի և ունայնության մեջ անցավ գարունը Հովհաննեսի համար:
Այժմ նույնիսկ ջութակը չէր կարող մխիթարել նրան և փոխարինել նրա կորցրած ուրախ մանկությանը:
Գարունն անցավ, եկավ թեոդոսյան չոր ամառը, երբ տոթն սկսվում է արևածագի հետ միասին և մեղմանում միայն մաթն ընկնելուց հետո:
Անցյալ տարի Հովհաննեսը կարող էր ընկերների հետ ուզած ժամանակ լողանալ ծովում:
Բայց հիմա, առավոտյան, սրճարանում աշխատանքն սկսվելուց առաջ Հովհաննեսը շտապում է հաճախորդներին հասցնել մոր ձեռագործը: 
Ահա այսօր նա շտապում է հաճախորդներից մեկի մոտ: 
Այսօր ինչ պարզ, արևոտ առավոտ է: Երկինքն ու ծովը, գիշերա—
յին հանգստից հետո, հիմա սիրալիր ժպտում են իրար: Արևը շուտով կցրի առավոտյան մշուշը, որով դեռ պարուրված են լեռները, իսկ հիմա նրա ճառագայթները դեռ բեկբեկվում և փայլփլում են ծովի կապտականաչ մակերեսին:
Մի քանի րոպե Հովհաննեսը կանգնած հիանում է այդ անծայրածիր տարածությանը նայելով և մտածում, թե գուցե կհասցներ լողանալ: Բայց ձեռագործի կապոցը, որ նա ամուր սեղմել է թևի տակ, նրան հիշեցնում է իր պարտականությունը:
Զսպելով լողանալու իր մեծ ցանկությունը՝ նա արագ իջնում է բլրակից և վազում է դեպի Արբատսկայա փողոցը:
Հանձնարարությունը կատարելուց հետո Հովհաննեսը ճամփան փոխում է դեպի հունական սրճարանը, բայց կես ճանապարհին մտածում, որ ինքը դեռ ժամանակ ունի և այնուամենայնիվ կհասցնի լողանալ:
Վերջնականապես այդպիսի որոշում ընդունելով՝ Հովհաննեսը նեղլիկ նրբանցքներով շտապում է դեպի ծով:
Բայց արդեն ափին նա նորից կանգ է առնում կախարդվածի պես: Բաց ծովում, հեռվից դեպի ափ է գալիս նավերի մի էսկադրա: Առանձին նավեր հաճախ էին գալիս Թեոդոսիա, բայց էսկադրայով գրեթե երբեք:
Հովհաննեսն իր ամբողջ կյանքում երկրորդ անգամ է էսկադրա տեսնում:
Նա ցանկանում է նկարել այդ նավերը, քանի դեռ նրանք չեն մտել ծովախորշը: Նրա գրպաններում միշտ էլ ածուխի կտորներ կան: Թեև նա հիշում է, որ հայրն արգելել է ածուխով կեղտոտել պատերը, և շատ հազվադեպ է խախտում այդ պատվերը, բայց այդ անգամ իրեն զսպել չի կարողանում:
Հովհաննեսը շրջվում է, քիչ հեռվում նկատվում պատվարժան քաղաքացուհի Քրիստինա Դուրանտեի գեղեցիկ, սպիտակ տունը: Մի քանի ոստյունից հետո նա արդեն այնտեղ է և մի տեսակ ինքնամոռացության մեջ սկսում է պատի հարթ մակերևույթի վրա նկարել նավերի ուրվագծերը:
Տենդորեն նկարում և սրտնեղում է, որ չունի գունավոր մատիտներ, չունի ներկեր: Եթե նա մատիտներ կամ ներկեր ունենար, կարող էր արտահայտել ծովի կապտականաչ երանգը և առավոտյան արշալույսից շառագունած առագաստները: 
Հովհաննեսը հազիվ էր ավարտել նկարը, երբ հանկարծ բղա—
վեց անսպասելի և ուժեղ ցավից: Քբիստինա Դուրաետեն իր փոքրիկ, բայց ուժեղ մատներով ամուր բռնել էր նրա ականջը:
-Ա, ուրեմն այդ դու ես միշտ կեղտոտում իմ տան պատերը: Ինչ է քո պատճառով ես անընդհատ պետք է սպիտակեցնե՞մ իմ պատերը,— բարկացած բղավում է տանտիրուհին, շարունակելով ձգել նրա ականջները:
-Ձեր տան պատերը, տիկին Դուրանտե, այնպես հարթ են, ածուխն այնպես լավ է սահում նրանց վրա, և այնպես գեղեցիկ նկարներ են ստացվում ...Դե ինքներդ տեսեք,— հաղթահարելով ցավը և նմանվելով մեծահասակներին, լուրջ ու շողոքորթաբար առարկում է Հովհաննեսը:
-Աստված իմ, նա դեռ համարձակվում է իմ առաջ գովաբանել նկարները,— ձեռներն իրար է զարկում կինը:
Զգալով, որ ականջներն այլևս աքցանի մեջ չեն, փոքրիկ Հովհաննեսը դիմում է փախուստի:
Բայց հեռու փախչել երան չի հաջողվում: Անկյունից դուրս է գալիս քաղաքի ճարտարապետ Կոխը: Հովհաննեսը թափով վազելիս դիպչում է նրան: 
-Ու՞ր ես այդպես վազում,— հարցնում է ճարտարապետը:
Հովհաննեսը Կոխին լավ գիտե: Կոխը ծանոթ է Հովհաննեսի հորը և եղել է նրանց տանը: Վերջերս նա նույնիսկ գովեց Հովհաննեսի նկարները: Տղան չկարողացավ դիմադրել գայթակղությանը, հոր տան պատին նկարել էր հրացանավոր մի զինվոր: Անցորդները նայում էին ու զարմանում: Մի ծերունի վետերան, որը ծառայել է դեռևս Սուվորովի ժամանակ, մյուսներից ավելի երկար կանգնեց:
-Ինչ լավ է ստացվել, մեկ էլ տեսար՝ երգեց կամ ծխախոտ վա-ռեց,-եկարին հավանություն էր տվել նա:
Հովհաննեսը շատ էր ուրախացել նրա գովասանքից: Հենց այդ օրը երեկոյան դեմ նրանց տուն էր եկել ճարտարապետը, երկար դիտել նկարը թողնել պատի վրա: Այդ պատճառով էլ Հովհաննեսը ոչ միայն չվախեցավ Կոխին հանդիպելուց, այլև նույնիսկ ուրախացավ, եթե հանկարծ տիկին Դուրանտեն հորը բողոքեր, ճարտարապետը անպայման իրեն կպաշտպաներ:
Տղան հուզմունքով և անկեղծորեն պատմում է պատահած դեպքը:
Ճարտարապետը անմիջապես ոտքի է կանգնում, մտածում, և հետո, բռնելով նրա ձեռքից վճռականորեն ասում է. 
-Գնանք, ցույց տուր նկարը:
-Ոչ, ոչ, ես չեմ գա,— հակառակվում է տղան: -Տիկինը դեռ այնտեղ է և նորից կսկսի կռվել: 
-Մի վախենա, իմ ներկայությամբ նա քեզ ձեռք չի տա:
Իսկապես, երբ Հովհաննեսը ճարտարապետի հետ վերադառնում է Դուրանտեի տան մոտ, նա դեռ շարունակում էր ճվճվալ, թե օր չունի այդ ոտաբոբիկ տղաների ձեռքից, բայց ճարտարապետին տեսնելով՝ Քրիստինա Դուրանտեն սկսում է սեթևեթել և քնքշաբար հանդիմանել Հովհաննեսին: 
Ճարտարապետը չոր-չոր ասում է.
-Խնդրում եմ մի հուզվեք, տիկին Դուրանտե, ես իմ օգնականի հետ բանվորներ կուղարկեմ, և նրանք ձեր պատերը կրկին կսպիտակեցնեն:
Այլևս նա տիկնոջ հետ չի խոսում, չի լսում նրա շնորհակալությունը, այլ ուշադիր դիտում է փոքրիկ նկարչի նկարները: Հետո բռնում է Հովհաննեսի ձեռքն ու փաղաքշանքով ասում.
-Գնանք, սիրելիս, ես ուզում եմ քեզ հետ խոսել և մի քանի բան ցույց տալ իմ տանը:
Այդ ժամանակ Հովհաննեսը հիշում է, որ իրեն անհրաժեշտ է շտապել սրճարան: Նա արդեն առանց այն էլ ուշացել էր և չգիտեր, թե այժմ ինչպես պետք է երևա տիրոջ աչքին: 
Ճարտարապետը փաղաքշաբար շոյում է տղայի գլուխը.
֊Մոռացիր սրճարանը: Դու այլևս այնտեղ չես գնա: Քեզ անհրաժեշտ է նկարչություն սովորել:
-Իսկ ի՞նչ կասի հայրս, երբ իմանա, որ ես սրճարանում չեմ: Նա էլ էր ասում, որ ինձ անհրաժեշտ է սովորել, բայց դրա համար փող է հարկավոր, իսկ մենք փող չունենք:
-Պետք չէ, տղաս... Այլևս այդ մասին մի մտածիր: Մենք փող կգտնենք, իսկ այսօր ինձնից կստանաս գունավոր մատիտներ: Դու այլևս ստիպված չես լինի ածուխով նկարել: 
-Ես մատիտնե՞ր կունենամ: 
Հովհաննեսի աչքերը փայլում են, նա կանգ է առնում, ուրախության արցունքները խեղդում են կոկորդը:

Категория: Самоучители | Добавил: ANA (17.01.2010)
Просмотров: 2879 | Рейтинг: 3.7/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
АРМЯНСКИЙ ХЛЕБ

Поиск

АРМ.КЛАВИАТУРА

АРМ.ФИЛЬМЫ ОНЛАЙН

АРМЯНСКАЯ КУХНЯ

Читаем

Скачай книгу

ПРИГЛАШАЮ ПОСЕТИТЬ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!






Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz